Խաղաղությունը պետք է երաշխավորված լինի։ Այս համոզմանն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը։ Մայիսի 11-ին Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավ է իրականացրել Հրազդանում։
«Խաղաղությունը պետք է լինի երաշխավորած ժողովուրդ, որ ասենք թե խոշոր պետությունները, դա կլինի Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, որ ասում են, եթե երկուսդ համաձայն եք խաղաղության, մենք ստորագրում մենք և ով խախտեց, նա պատժվելու է և ֆինանսապես, և տարածքային։ Այդ ժամանակ մենք պատերազմի դռները փակում ենք, սկի ճանճ չի դզած օդի մեջ»,- ասել է Ծառուկյանը։
«Բարգավաճ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուի համոզմամբ, միայն այդ դեպքում հնարավոր կլինի զարգացնել արդյունաբերությունը, մարդիկ կարողանան աշխատել։
«Աստված մեզ ինչ տվել է, հանք, արդյունաբերություն է տվել, արտադրություն է տվել, հողեր է տվել, որ մենք կարողանանք աշխատացնել, ժողովուրդը զբաղմունք ունենա, դա կարողանանք արտահանել, որ շահույթ գա մեր բյուջեն, բյուջեի գումարն էլ կարողանանք ճիշտ օգտագործել, որ թոշակներն էլ բարձրանա, աշխատավարձն էլ բարձրանա, առողջապահությունը անվճար լինի, կրթությունը անվճար լինի, որ մարդիկ իրավունք ունենան սովորելու, պիտանի մարդ դառնալու, թե չէ այս սկզբունքով ոչ մի լավ բան չի կարող լինի»,- ասել է Ծառուկյանը։
Խորհրդարանական հերթական ընտրությունները հունիսի 7-ին են։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն գագիկ Ծառուկյանն է։












