Գլխավոր Լրահոս

Ինձ թվում է՝ մեկ-երկու տարուց Շենգենյան վիզան կազատականացվի. Փաշինյան

Ինձ թվում է՝ մեկ-երկու տարուց Շենգենյան վիզան կազատականացվի. Փաշինյան

«Ինձ թվում է՝ մեկ-երկու տարի անց Հայաստանի քաղաքացիների համար Շենգենյան վիզային ռեժիմը կազատականացվի»: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 17-ին Երևանի Դավթաշեն համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ ի պատասխան քաղաքացու հարցին:

Մայիսի 12-ին Եվրոպական Հանձնաժողովը հրապարակել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցը։

Զեկույցում նշվում է, որ ՀՀ քաղաքացիներին տրամադրված Շենգենյան վիզաների թիվը կայուն աճ է գրանցել՝ 2019 թվականի 51000-ից 2024 թվականին հասնելով 86300-ի, ընդ որում՝ զգալիորեն ավելացել է բազմակի մուտքի արտոնագրերի տեսակարար կշիռը (այժմ՝ 43.5%): Ավելին, վիզաների մերժման մակարդակը դրական նվազման միտում է գրանցել, ինչն արտացոլում է ճամփորդող ՀՀ քաղաքացիների նկատմամբ վստահության աճը։

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024-ի սեպտեմբերին, իսկ Գործողությունների ծրագիրը Հայաստանին է փոխանցվել է 2025-ի նոյեմբերին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում