2026-ի հունվար-ապրիլին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,6 մլն դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով պետական մաքսային կոմիտեի վիճակագրությանը։
Ըստ նույն աղբյուրի՝ այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0,08%-ը։
Դեկտեմբերին Ադրբեջանից Վրաստանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ժամանել ադրբեջանական Socar ընկերության մոտ 1300 տոննա բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը:












