Գլխավոր Լրահոս

«Շան տեղ մի դրեք»․ Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ում իր աշխատանքի վերաբերյալ հրապարակման մասին

«Շան տեղ մի դրեք»․ Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ում իր աշխատանքի վերաբերյալ հրապարակման մասին

«Շան տեղ մի դրեք». այսպես է արձագանքել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ռուսական The Insider-ի հրապարակմանը, ըստ որի՝ 1999-ին Կալուգայում իր ստացած արտասահմանյան անձնագրի տվյալների բազայում աշխատանքի վայրը նշված է՝ ИЦ ФСБ («Անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական կենտրոն»)։

The Insider-ը գրել է․ «1999-ին Սամվել Կարապետյանը Կալուգայում արտասահմանյան անձնագիր է ստացել, և, համաձայն արտահոսած տվյալների բազաների, նրա անձնագրային գործում «աշխատավայր» սյունակում ՆԳՆ-ի (Ներքին գործերի նախարարության) կողմից կատարված նշում կա՝ «Անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական կենտրոն»: Այս նշումը նշանակում է, որ քաղաքացուն ստուգելու դեպքում անհրաժեշտ է նախ դիմել Անվտանգության դաշնային ծառայություն: Ինչպես խմբագրությանը բացատրել է ՆԳՆ օպերատիվ աշխատակիցը, սովորաբար այդպես նշվում են գաղտնի գործակալները, կամ էլ այն օտարերկրացիները, որոնք աշխատում են Անվտանգության դաշնային ծառայության վերահսկողության ներքո»։

Մայիսի 19-ին դատարանի բակում լրագրողի հարցին ի պատասխան՝ Սամվել Կարապետյանն ասել է, որ դա «Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է»։ 

«Միայն Նիկոլ Փաշինյանը ФСБ-ի հետ կապ ունի», - ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ ծանոթ չէ հրապարակմանը։ լրագրողին հորդորել է ինքնուրույն մեկնաբանել այն։ Կարապետյանը նաև ընդգծել է, որ ինքը 1993-1994-ին է ստացել ռուսական անձնագիր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում