Գլխավոր Լրահոս

Մեր և ԵՄ-ի ռազմավարական օրակարգը Ռուսաստանի դեմ ուղղված չէ․ Միրզոյան

Մեր և ԵՄ-ի ռազմավարական օրակարգը Ռուսաստանի դեմ ուղղված չէ․ Միրզոյան

«Եթե վերցնենք Եվրոպական Միությանն ու ԵԱՏՄ-ին ամբողջական անդամակցությունը, պարզ է, որ այստեղ հարց է առաջանալու․ մի օր կքննարկենք, կորոշենք, երբ որ այդ օրը գա»․ այս մասին մայիսի 23-ին քարոզարշավի ընթացքում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով News.am-ի հարցերին։

Մայիսի 22-ին Ռուսաստանի արտգործնախարարն ասել էր, որ Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին «որքան հնարավոր է շատ ցավ» պատճառելու նպատակով։ Մայիսի 9-ին էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ որոշում կայացնի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ։ Ռուսական կողմը վերջին օրերին Հայաստանից ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ սահմանափակումներ է մտցնում։

«Մենք մեր ինքնիշխան որոշումներն ենք կայացնում․ շահագրգռված ենք Ռուսաստանի հետ գործընկերությունը պահպանելուն և զարգացնելուն։ Հիմա, եթե այդպիսի հարաբերություններն այս կամ այն պաշտոնյային դուր չի գալիս, պետք է խոսել, հասկանալ, փորձել բացատրել, որ սա գործընկերային է և հակառակը՝ գործընկերային չի»,- նշել է նախարարը։

Միրզոյանը հերքել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն պնդումը, թե Հայաստանը Արևմուտքի կողմից օգտագործվում է Ռուսաստանի դեմ։

«Մեր և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը, մեր և Եվրոպական Միության ռազմավարական օրակարգը որևէ կերպ ուղղված չեն Ռուսաստանի դեմ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանի միջազգային գործընկերությունները միտված են փոխշահավետ համագործակցությանը։

Միզոյանի խոսքով՝ Երևանը շահագրգռված է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների պահպանմամբ և զարգացմանմամբ, սակայն շարունակելու է նաև խորացնել հարաբերություններն այլ երկրների ու կառույցների հետ։

Նա վերահաստատել է, որ Հայաստանը շարունակում է Եվրոպական Միության հետ մերձեցման քաղաքականությունը։ Միաժամանակ նա նշեց, որ լիարժեք անդամակցության հարցի դեպքում ապագայում կարող է առաջանալ քննարկում՝ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության վերաբերյալ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում