Գլխավոր Լրահոս

Հարավային Օսիայում ռուս վավերագրող ռեժիսորը խեղդվել է գետում

Փրկարարները տանում են զոհված Աննա Տիցի մարմինը

Փրկարարները տանում են զոհված Աննա Տիցի մարմինը

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Հարավային Օսիայում հայտնաբերվել է Ռուսաստանի քաղաքացի, կինոռեժիսոր Աննա Տիցի մարմինը, որն անհետացել էր Մեծ Լիախվի գետն ընկնելուց հետո։ Նրա մարմինը կհայտնաբերվել է դժբախտ պատահարի վայրից մոտ 35 կիլոմետր ներքև։

Փրկարարների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 21-ի երեկոյան Ջավայի շրջանի Զգուբիր գյուղում։ Տիցը Հարավային Օսիա էր ժամանել նկարահանող խմբի կազմով՝ ներկայացնելու «Դեպի ճշմարտություն և արդարություն» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժմանը մասնակցած Հարավային Օսիայի բնակիչներին։ Ֆիլմը միջադեպից մեկ օր առաջ ցուցադրվել էր Ցխինվալում, իսկ Տիցը, որը մասնագիտական գործունեության մեջ օգտագործում էր Աննա Զախարյան անունը, դրա ռեժիսորն էր։

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է Տիցը կախովի կամրջից ընկնում գետը՝ այն ճոճելիս մեկ այլ տղամարդու հետ։ Տղամարդը նույնպես ընկել է ջուրը, սակայն փրկվել է, մինչդեռ Տիցին տարել է լեռնային գետի ուժեղ հոսանքը։

Որոնողափրկարարական գործողությունը տևել է երեք օր, և դրան մասնակցել են Հարավային Օսիայի արտակարգ ծառայության, Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունների աշխատակիցները։ Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը հայտարարել է, որ անձամբ է հետևել իրավիճակին ողջ որոնողական գործողության ընթացքում։ Գործողությանը ներգրավվել են ավելի քան 200 մարդ և անօդաչու թռչող սարքեր։ Փրկարարները հետազոտել են գետի հունի տասնյակ կիլոմետրեր՝ մինչև Վրաստանի հետ սահմանամերձ տարածք։ Որոնողական աշխատանքներին հարակից տարածքում մասնակցել են նաև վրացական փրկարարական ծառայությունները։

Մարմնի հայտնաբերումից հետո քննիչները սկսել են դատաբժշկական և ընթացակարգային փորձաքննություններ։ Մայիսի 25-ին Տիցի մարմինը տեղափոխվել է Ռուսաստան և Հյուսիսային Օսիայի միջոցով հանձնվել հարազատներին։

Հարավային Օսիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել միջադեպի հանգամանքների վերաբերյալ։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ քննիչները ուսումնասիրում են կնոջ ուղեկցողների գործողությունները, ինչպես նաև զբոսաշրջային վայրում անվտանգության պահանջների պահպանումն ու այն կախովի կամրջի վիճակը, որտեղից նա ընկել է։

OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում