Գլխավոր Լրահոս

«Ալյանս»-ը դուրս եկավ ընտրապայքարից․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության գրանցումը

«Ալյանս»-ը դուրս եկավ ընտրապայքարից․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության գրանցումը

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Հայտարարության մեջ նշվում է, որ առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ին մերժել էր որպես պատգամավորի թեկնածու գրանցել «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանին:

Նա փաստաթուղթ չէր ներկայացրել, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է հանդիսացել և Հայաստանում է բնակվել։

Ազգային ժողովի հերթական ընտրությունները հունիսի 7-ին են։ Ընտրություններին առաջադրվել է 19 քաղաքական ուժ, այժմ արդեն՝ 18:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում