Գլխավոր Լրահոս

Երևանը հավատարիմ է ԵԱՏՄ-ում փոխշահավետ համագործակցությանը՝ հաշվի առնելով ազգային շահերը․ փոխվարչապետ

Երևանը հավատարիմ է ԵԱՏՄ-ում փոխշահավետ համագործակցությանը՝ հաշվի առնելով ազգային շահերը․ փոխվարչապետ

Հայաստանը ցանկանում է ամրապնդել իր տնտեսությունն ու տեխնոլոգիական անկախությունը ԵԱՏՄ-ում ինտեգրման և տրանսպորտային ուղիների ընդլայնման միջոցով։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 29-ին Աստանայում ընթացող Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին՝ վերահաստատելով Երևանի պատրաստակամությունը փոխշահավետ համագործակցությանը։

«Հայաստանի Հանրապետությունը մտադիր է այսուհետ ևս բարեխղճորեն մասնակցել միության աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ազգային շահերի հիման վրա»,- ասել է Գրիգորյանը։

Փոխվարչապետն ընդգծել է, որ տնտեսությունների մրցունակության բարձրացման համար առանցքային է արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների ներդրումը։ Նա կարևորել է ԱԲ պատասխանատու զարգացման մասին համատեղ հայտարարության ստորագրումը, ինչը կօգնի անդամ երկրների միջև արդյունավետ համագործակցության մեխանիզմներ ստեղծել։

«Այսօր արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումն ու ներդրումը դառնում է մեր երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման և տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման հիմնական գործոններից մեկը»,- նշել է փոխվարչապետը։

Տնտեսական ինտեգրման գլխավոր շարժիչ ուժն, ըստ Գրիգորյանի, մնում է ծառայությունների առևտրի ազատականացումը։ Սակայն, բիզնեսի համար ավելի կանխատեսելի և թափանցիկ պայմաններ ստեղծելու նպատակով, անհրաժեշտ է գործնականում համաձայնեցնել ազգային կարգավորումների առանձին ասպեկտները։

«Ծառայությունների առևտրի ազատականացումը մնում է ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման խորացման գլխավոր շարժիչ ուժերից մեկը»,- հայտարարել է նա։

Գրիգորյանը շեշտել է գործող ազատ առևտրի համաձայնագրերի լիարժեք կիրառման և նորերի շուրջ բանակցությունների կարևորությունը՝ հավելելով, որ ապրանքաշրջանառության աճին էապես կնպաստի տրանսպորտային կապերի ընդլայնումը։

«Այս ուղղությամբ զարգացման առանցքային գործոններից մեկը տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացումն է, ինչը միանշանակ էական թափ կհաղորդի ապրանքաշրջանառության աճին»,- ասել է Գրիգորյանը։

Փոխվարչապետը կարևորել է ագրոարդյունաբերական ոլորտում փոխգործակցությունը։ Նա ողջունել է արձանագրության ստորագրումը, որով ֆինանսական աջակցության մեխանիզմները տարածվում են նաև գյուղատնտեսության վրա, ինչը կամրապնդի պարենային անվտանգությունը միությունում։

«Հայաստանի Հանրապետությունը կարևոր նշանակություն է տալիս նաև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացմանը և ողջունում է արձանագրության ստորագրումը»,- նշել է Մհեր Գրիգորյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում