Հունիսի 1-ին հասարակական գործիչ Գեղամ Օհանյանը սկսել է անժամկետ նստացույց՝ պահանջելով ազատ արձակել արցախցի ընդդիմադիր գործիչ Արթուր Օսիպյանին։
Օսիպյանն արդեն 14 օր գտնվում է հացադուլի մեջ։ Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած բանավեճից հետո։ Օսիպյանը Փաշինյանից ահանջում է ներողություն խնդրել իր և արցախցիների հասցեին հնչեցրած «փախածներ» արտահայտության համար։
Արթուր Օսիպյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածներով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։





