Գործընկերային բովանդակություն
Ժողովրդագրությունը պարզապես վիճակագրություն չէ. այն պետության անվտանգության, տնտեսության զարգացման և ապագայի պլանավորման հիմքն է: ՍիվիլՆեթի այս թողարկման հյուրն է ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։ Զրուցել ենք ԵՊՀ-ում Ժողովրդագրական հետազոտությունների նորաստեղծ կենտրոնի, պետություն-գիտություն հարաբերությունների և այն մասին, թե ինչպես կարող են տվյալահեն որոշումներն օգնել կառավարությանը խուսափել սխալներից։ Ինչպե՞ս պահպանել գիտական անաչառությունը, երբ պաշտոնյաները չեն սիրում «վատ լուրեր» լսել, և ինչպե՞ս են նորագույն տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունն ինտեգրվում ժողովրդագրական հետազոտություններում։
Տեսանյութը պատրաստվել է «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում՝ տվյալահեն քաղաքականության միջոցով» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Տեսանյութում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության և ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի պաշտոնական դիրքորոշումները:





