Հայաստանի և Թուրքիայի գործարարները հանդիպել են Կարսում

Հունիսի 2-ին Կարսում հանդիպել են Հայաստանի ու Թուրքիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Հայկական պատվիրակությունը սահմանը հատել է Մարգարա անցակետով։
Ըստ Արմենպրեսսի՝ երկու գործարարները ներկայացնելով սննդամթերքի, խմիչքների, շշալցված ջրի, հյութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության, ծաղկի արտադրության և այլ ոլորտները, ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ոլորտում համագործակցության զգալի ներուժը և մտքեր փոխանակել ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
Հանդիպման անմիջական շարժառիթը Հայաստանի ու Թուրքիայի միջև մաքսային տեսանկյունից ուղիղ առևտուր իրականացնելու Երևանի ու Անկարայի որոշումն էր։ Այն հնարավորություն է տալիս կողմերին երրորդ երկրի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների դեպքում որպես վերջնակետ կամ ծագման երկիր նշել «Հայաստան/Թուրքիա» և հակառակը։
Բացի այդ, Հայաստանի ու Թուրքիայի միջև մեկ այլ համաձայնությամբ՝ հայկական կողմի համար մայիսի 24-ին հայտարարվեց Կարս-Ախալքալաք երկաթուղին հայկական կողմի համար բացելու մասին։ Հետևաբար հայ գործարարները Կարսում քննարկել են նաև այդ երկաթուղուն հասանելիություն ստանալու գործնական հարցեր։
Այդ համատեքստում հունիսի 2-ին Ախալքալաքում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական վերաբացման պաշտոնական արարողությունը, որին ի թիվս Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի պաշտոնյաներից, մասնակցում էր նաև Հայաստանի տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Վերոնշյալ հանդիպումներից հետո այսօր՝ հունիսի 3-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։










