Գլխավոր Լրահոս

Pogossian Luxury Brand House-ի սեփականատերը՝ առաջին հայ գործարարը Forbes Under 30 China-ում

Pogossian Luxury Brand House-ի սեփականատերը՝ առաջին հայ գործարարը  Forbes Under 30 China-ում

Հրապարակվում է որպես գովազդ

Pogossian Luxury Brand House-ի սեփականատեր Արմեն Պողոսյանն առաջին հայ գործարարն է, որը հանդես է եկել Չինաստանի «Forbes Under 30» հարթակում՝ սահմանելով կարևոր նշաձող հայկական ձեռնարկատիրության, լյուքս ոլորտի արհեստագործության և միջազգային բիզնես ներկայացուցչության համար:

Պողոսյանը հրավիրված էր մասնակցելու 2024–2025 թվականների Forbes 30 Under 30 Summit China գագաթնաժողովին, որն անցկացվել է Հենան նահանգի Չժենչժոու Սիաս համալսարանում (Zhengzhou Sias University)՝ 2026 Forbes China Economic Forum-ին զուգահեռ:

Արմեն Պողոսյանի ներկայությունն այս միջոցառմանը ևս մեկ անգամ ընդգծեց ինչպես նրա միջազգային հեղինակության շարունակական աճը, այնպես էլ իր գործունեության միջոցով Հայաստանի կայուն և վստահելի դիրքավորումը գլոբալ ձեռնարկատիրության, լյուքս ապրանքանիշերի զարգացման ուղղություններում և միջազգային համագործակցություններում։

«Ազդարարելով ապագան» (Jumpstarting the Future) հեռանկարային թեմայով անցկացվող երկօրյա գագաթնաժողովը համախմբել էր Չինաստանի Forbes Under 30-ի նախկին և ներկա ազդեցիկ դափնեկիրներին, համաշխարհային ֆինանսական և բիզնես առաջնորդներին, ապագայամետ ներդրողներին, ոլորտային ժյուրիի անդամներին, գիտության առաջամարտիկներին և Forbes China-ի բարձր օղակի ղեկավարներին։

Forbes Under 30 Summit China-ն դարձել է նոր սերնդի առաջնորդների երկխոսության, նորարարության և նոր կապերի հաստատման համար բացառիկ հարթակ։

Գագաթնաժողովը մեկնարկեց Չժենչժոու Սիաս համալսարանի ֆրանսիական այգում կայացած բացառիկ ընդունելությամբ, Forbes China միջազգային բիզնեսի ղեկավար Հերման Չիկի և «Չժենչժոու Սիաս համալսարանի» կուսակցական քարտուղար Նյու Սյաոյունի ողջույնի խոսքերով: Գագաթաժողովի բարձր մակարդակի երկխոսության շրջանակում Արմեն Պողոսյանը ներկայացրեց համաշխարհային բիզնեսի ապագայի ձևավորման գործում երիտասարդ ձեռնարկատերերի կարևոր դերակատարման վերաբերյալ իր տեսլականը։

«Ապագայի ձեռնարկատերերը պարզապես չեն հետևում միտումներին, նրանք այդ միտումներն ստեղծում են անընդհատ փոփոխվող շուկայում։ Գերազանցության այս տեսլականը կիսող անհատների միավորումը բեկումնային փոփոխություններն անխուսափելի է դարձնում: Forbes Under 30 գագաթնաժողովում իմ փորձառությունն ապացուցեց, որ փոխանակելով գաղափարներ, կիրառելով նորարարություններ ու պատրաստ լինելով սահմաններ չճանաչող համագործակցության՝ մենք կարող ենք կանխատեսնել և ձևավորել ապագան շատ նախապես»:

Գագաթնաժողովի ընթացքում Պողոսյանը հանդիպումներ է ունեցել առաջատար ձեռնարկատերերի, նորարարների, ներդրողների և բիզնես ղեկավարների հետ Չինաստանից և աշխարհի այլ երկրներից: Նրա մասնակցությունն ուներ ավելի լայն առաքելություն՝ ներկայացնել հայկական գերազանցությունը միջազգային այնպիսի հարթակներում, որտեղ գնահատվում են տաղանդը, հավակնոտ նպատակներն ու ապագայամետ առաջնորդությունը:

Գագաթնաժողովի հիմնական ծրագիրը ներառում էր հինգ գլխավոր ելույթ և երեք մասնագիտական կլոր սեղան-քննարկում, որտեղ մասնակիցներն անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են AI-ով աշխատող խելացի սարքավորումները, տեղական հաշվարկվող հզորությունների էկոհամակարգերը, սպառողական նոր բրենդների տրամաբանությունը և խելացի ռոբոտաշինությունը։

Միջոցառման կարևորագույն իրադարձություններից էր Under 30 Awards Gala սպասված մրցանակաբաշխությունը, որտեղ մեծարվեցին 2024 և 2025 թվականների Forbes China Under 30 ցուցակի դափնեկիրները: Երեկոն ընգծեց Չինաստանի նոր սերնդի բիզնես- առաջնորդների բազմազանությունը, հավակնություններն ու լայնախոհությունը։

Գագաթնաժողովի ընթացքում հյուրերի ուշադրությանն է արժանացել նաև Jardins d'Arménie-ի նրբաճաշակ տաղավարը։ Այն ներկաներին առաջարկում էր համտեսի յուրօրինակ փորձառություն և ծանոթություն ռոյալ բրենդիի յուրահատուկ ժառանգությանը: Այս նախաձեռնությունն էլ ավելի ամրապնդեց Հայաստանի մշակութային ներկայությունը Forbes Under 30 միջավայրում:

Pogossian Luxury Brand House-ն աջակցել է գագաթնաժողովի հաջող իրականացմանը՝ հանդես գալով այնպիսի հեղինակավոր գործընկերների կողքին, ինչպիսիք են iSoftStone-ը, Plug and Play China-ն, Dreame AI Smart Ring-ը և MarcumAsia-ն:

Արմեն Պողոսյանի մասին

Արմեն Պողոսյանը 27-ամյա ձեռնարկատեր է և Pogossian Luxury Brand House-ի (SPS Cigaronne) սեփականատերը։ Խումբն արհեստավարժության, ստեղծարարության, գերազանցության, վարպետության և ընտանեկան ժառանգության վրա հիմնված՝ ամենադինամիկ զարգացող միջազգային լյուքս ընկերություններից է։ Ներկայացնելով հայ ձեռնարկատերերի նոր սերունդը՝ Արմեն Պողոսյանը շարունակում է ընդլայնել հայկական նորարարական, ժամանակակից լյուքսի ներկայությունը համաշխարհային շուկաներում:

Pogossian Luxury Brand House-ի մասին

1990-ականների սկզբից Պողոսյան ընտանիքը ստեղծում է բացառիկ լյուքս արտադրանք, որի հիմքում ընկած են արհեստավարժությունն ու նրբագեղությունը: Հիմնադրված լինելով Հայաստանում և ներկայացված լինելով ավելի քան 40 երկրներում՝ Pogossian Luxury Brand House-ը (SPS Cigaronne) մարմնավորում է ստեղծարարության, կատարելության և բրենդային տպավորիչ փորձառությունների տեսլականը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում