«Եթե Նիկոլ Փաշինյանը պարտվի և չգնա, շատ վատ է լինելու, շատ վատ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների քվեարկությունից հետո։
Հարցին, թե ի՞նչ նկատի ունի ասելով՝ «շատ վատ է լինելու», Քոչարյանը պատասխանել է․
«Ամեն մեկն իր ֆանտազիային համապատասխան մտածի, թե ինչ է դա նշանակում»,- ասել է Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ժամանակն է, որ օրինական ձևով Նիկոլ Փաշինյանը «շատ երկար նստի»։
2026-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 16 քաղաքական կուսակցություն և կուսակցությունների երկու դաշինք։ Տարբեր հարցումների համաձայն՝ առաջատարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որին հաջորդում են միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։
Խորհրդարան անցնելու համար կուսակցություններից պահանջվում է հավաքել ընտրողների ձայների 4 տոկոսը, իսկ վերոնշյալ դաշինքներից՝ 8 տոկոսը։












