Գլխավոր Լրահոս

Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին և ԵՄ-ին կոչ արել աջակցել Հայաստանին

Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին և ԵՄ-ին կոչ արել աջակցել Հայաստանին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ու ազատ ընտրություններ անցկացնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ։ 

X-ում կատարած գրառման մեջ Զելենսկին նշել է, որ սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, անկախության և սեփական ընտրությամբ ապրելու իրավունքի համար, ինչպես նաև հաջողություն է մաղթել հայ ժողովրդին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է ընդլայնել երկկողմ համագործակցությունը։

«Հենց հիմա է ժամանակը, որ Եվրոպական Միությունը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և ամեն ինչ անի, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքը ավելի լավ է դարձել Եվրոպայի հետ հարաբերությունների շնորհիվ։ Սա թեստ է Եվրոպական Միության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը և հնարավորությունները»,- գրել է Զելենսկին։  

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեների 49,81%-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում