Գլխավոր Լրահոս

Թուրքիան Հայաստանից սպասում է «ավելի համարձակ քայլեր» ընտրություններից հետո

Թուրքիան Հայաստանից սպասում է «ավելի համարձակ քայլեր» ընտրություններից հետո

Թուրքիան արձագանքել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ հայտարարելով, որ ողջունում է հունիսի 7-ին կայացած քվեարկության խաղաղ և հանգիստ ընթացքը։ Այդ մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հունիսի 8-ին տարածած հաղորդագրությունում։

Ըստ որի՝ Անկարան ակնկալում է՝ հետընտրական շրջանում Հայաստանը «ավելի համարձակ քայլեր» կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանն ու բարեկեցությանը՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Թուրքական կողմի այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ վերջին տարիներին Երևանն ու Անկարան վարում են հարաբերությունների կարգավորման գործընթաց, թեև սահմանը շարունակում է փակ մնալ, իսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն։ 

***

Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները կայացել են հունիսի 7-ին։

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասի նախնական արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է 1,477,736 ընտրող։

Նախնական տվյալներով խորհրդարան կանցնի 3 ուժ` 2 դաշինք, 1 կուսակցություն։

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը։

Նախնական արդյունքներով խորհրդարան կանցնեն հետևյալ ուժերը՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե, 49,8 %

«Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե, 23,28% 

«Հայաստան»  դաշինք- 145 113 քվե, 9,93%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում