Գլխավոր Լրահոս

Ծառուկյանի փեսայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել՝ համակցված 20 մլն դրամ գրավով

Ծառուկյանի փեսայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել՝ համակցված 20 մլն դրամ գրավով

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյան նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 20 մլն դրամ գրավով: Այս մասին հայտնել են Դատական դեպարտամենտից: 

Հունիսի 9-ին Դատախազությունից հայտնել էին, որ հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյան նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։  

Մայիսի 29-ին Դիլիջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Գուլոյանն ու Ծառուկյանը գողություն են կատարել արդեն պետությանը պատկանող, բռնագանձված տնից»։

«Ծառուկյանի կլանի առաջին տունը բռնագանձվել է։ Էդ մարդիկ էնքան գող են, որ դատարանի որոշումը մտել է ուժի մեջ, որ Գուլոյանի տունը պետական սեփականություն է, դրանից հետո գնացել, տնից գողություն են արել, և հիմա նոր քրեական գործ է հարուցված։ Ծառուկյան Գագոն և փեսան գնացել, պատերից քարերը պոկել, մեր, ձեր տնից գողություն են արել»,- ասել էր Փաշինյանը։

Կարապետ Գուլոյանը Գագիկ Ծառուկյանի փեսան է։ 

2026-ի ապրիլին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով 2024-ի հուլիսի 1-ի Հակակոռուպցիոն դատարանի վճռին, որով Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից բռնագանձվելու էին Առինջի առանձնատան շուրջ 90 տոկոսը, Ծաղկաձորի հողամասը, «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ի 2000 բաժնետոմսը, 264 հազար դոլարի պահանջի իրավունքը, ինչպես նաև ավելի քան 1,2 մլրդ դրամ և այլ դրամական միջոցներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում