Գլխավոր Լրահոս

Մանդատների նոր դասավորությունը խորհրդարանում և Սահմանադրության փոփոխության հեռանկարը

Մանդատների նոր դասավորությունը խորհրդարանում և Սահմանադրության փոփոխության հեռանկարը

Նոր խորհրդարանում այս պահի հաշվարկով դասավորությունը, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի տնօրինում մանդատների 2/3-ը, նոր և բարդ իրավաքաղաքական վիճակ է ստեղծում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի համար Սահմանադրության փոփոխության տեսանկյունից։

Նախնական հաշվարկերով՝ խորհրդարանը կունենա 105 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։ Եթե վերջանահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարի շեմը, ապա իրավիճակը ավելի կբարդանա իշխող կուսակցության համար։

Տե՛ս՝ Ինչ չի կարող անել իշխող կուսակցությունն առանց 3/5 և առանց 2/3 մեծամասնության 

Խորհրդարանում երեք քաղաքական ուժի (ՔՊ, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներ) մասնակցության դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա մանդատների մեծամասնությունը (մոտ 60,9%), ինչն ապահովում է կայուն մեծամասնություն և կառավարություն ձևավորելու իրավունք, սակայն ոչ՝ 2/3-ին (որի համար կպահանջվեր 70 մանդատ)։ Սա նշանակում է, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու համար իշխող ուժին անհրաժեշտ կլինի ընդդիմադիր խմբակցությունների կամ մի քանի ընդդիմադիր պատգամավորների հետ համաձայնություն։

Ի՞նչ է ասում օրենքը

«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրության 1-3-րդ, 7-րդ, 10-րդ և 15-րդ գլուխներում (Սահմանադրական կարգի հիմունքները, մարդու իրավունքները, իշխանության տարաջատման սկզբունքները և այլն) փոփոխությունը պետք է իրականացվի բացառապես հանրաքվեի դեպքում։ Հանրաքվեով է իրականացվում նաև Սահմանադրության մի շարք այլ գլուխների ու հոդվածների փոփոխությունը։

Սահմանադրության նախագիծը, ինչպես նաև Սահմանադրության անփոփոխելի և մի շարք այլ կարևորագույն հոդվածներում փոփոխությունների նախագծերը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով (2/3)։ Նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը (35 պատգամավոր), կառավարությունը և ընտրական իրավունք ունեցող առնվազն 200,000 քաղաքացի։ 

Եթե հանրաքվեի է դրվում ամբողջությամբ նոր Սահմանադրության նախագիծը կամ փոփոխություններ են առաջարկվում Սահմանադրության հիմնարար և անփոփոխելի հոդվածներում (գլուխներ 1-3, 7, 10, 15 և մի շարք այլ կարևոր հոդվածներ), ապա նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը պարտադիր պետք է ընդունվի Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով։

Այսինքն, անկախ նրանից, թե ով կնախաձեռնի հանրաքվեի գործընթացը՝ կառավարությունը, թե խորհրդարանական խմբակցությունը, հարցը հանրաքվեի դնելու վերջնական որոշումը պետք է հաստատվի խորհրդարանի 2/3 մեծամասնությամբ: Ակնհայտ է, որ միայնակ, առանց խորհրդարանական այլ ուժերի կամ պատգամավորների աջակցության, իշխող կուսակցությունն այլևս իրավական հնարավորություն չունի սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում