Գլխավոր Լրահոս

Որևէ մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի արդարացրելա՞․ բոլոր կաշառակեր դատավորները դատվելու են․ Փաշինյան

Որևէ մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի արդարացրելա՞․  բոլոր կաշառակեր դատավորները դատվելու են․ Փաշինյան

Բոլոր կաշառակեր դատավորները բռնվելու և դատվելու են։ Հունիսի 11-ին կառավարությունում նման սպառնալիք հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անունները կհրապարակվեն ըստ քրեական գործերի, եթե լինեն այդպիսի քրեական գործեր»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից առաջ ընդիմադիր ուժերի կողմից ենթադրյալ ընտրակաշառ բաժանելու դեպքերին, Փաշինյանն ասաց, որ այս ընտրություններին ընտրակաշառքի համար «բռնվածները» պետք է մինչև 2031-ի ընտրությունների արդյունքների ամփոփումը բանտում լինեն։ Հակառակ դեպքում, ըստ Փաշինյանի, դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետությամբ և պետությունը պետք է արձագանքի։

«Պիտի պատասխան տան, որովհետև ինչ է նշանակում բռնել ու արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով։ Որևէ մեկն ուզում ա ասի, որ որևէ մեկը Գագիկ Ծառուկյանին բռնելա ձրի արդարացրելա՞։ Ես համակարգին եմ մեղադրում կոռումպացված լինելու մեջ։ Կոռումպացվածները կարող են ցանկացած հարց այսօր լուծել դատական համակարգում»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի համոզմամ՝ առանց ընտրակաշառքի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէին հաղթահարի խորհրդարան անցնելու շեմը։

«Ինչ վերաբերում է պատերազմի եռագլուխ կուսակցությանը՝ առանց ընտրակաշառքի նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի»,- ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում