Գործընկերային բովանդակություն
«ՍիվիլՆեթ բիզնես»-ի տաղավարում քննարկում ենք Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում նոր ֆինանսական գործիքն ու ներդրումային հնարավորությունները։ «Ամբեր Կապիտալ»-ի կողմից կառավարվող արևային էլեկտրակայանների պորտֆելը միավորող «Սոլիս» ՓԲԸ-ն թողարկել է 2 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 8% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմսեր, որոնց տեղաբաշխումն իրականացնում է Ամերիաբանկը:
Տաղավարում մանրամասները քննարկում ենք «Սոլիս» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Արաբյանի և «Ամբեր կապիտալ» ընկերության գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանի հետ։




