Գլխավոր Լրահոս

ՔՊ-ն առաջարկում է ընտրություններին քվեարկելու համար Հայաստանում 6 ամսվա բնակության պահանջ սահմանել

ՔՊ-ն առաջարկում է ընտրություններին քվեարկելու համար Հայաստանում 6 ամսվա բնակության պահանջ սահմանել

Հայաստանում համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք նախորդող մեկ տարվա ընթացքում առնվազն 6 ամիս բնակվել են երկրում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նման օրենսդրական փոփոխությունների փաթեթ է դրել շրջանառության մեջ։ Նախագծի հեղինակներն են պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը և Ալխաս Ղազարյանը։

Ըստ առաջարկի՝ քաղաքացին ընտրության կամ հանրաքվեի օրվան նախորդող 365 օրվա ընթացքում պետք է փաստացի 183 և ավելի օր գտնված լինի Հայաստանում։ Այս ժամկետը հաշվարկվելու է հանրաքվեի կամ քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա, իսկ արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ։

Պատգամավորները նախաձեռնությունը հիմնավորում են պետության և քաղաքացու միջև իրական սոցիալական ու տնտեսական կապի ապահովման անհրաժեշտությամբ։ Ըստ հեղինակների՝ ընտրությունները պետք է արտացոլեն այն անձանց կամքը, որոնք իրապես գտնվում են պետության որոշումների ազդեցության տիրույթում և պատրաստ են կրել ձևավորված իշխանության գործունեության հետևանքները։

Այս օրենսդրական քայլը հաջորդում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ծավալված քննարկումներին։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Ռուսաստանը փորձել էր ազդել քվեարկության արդյունքների վրա՝ կազմակերպելով արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ժամանումը Հայաստան՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու նպատակով։ Իշխող քաղաքական ուժը խոստացել էր ընտրություններից հետո օրենսդրական կարգավորում տալ այս խնդրին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում