Գլխավոր Լրահոս

Հուլիսի 1-ից մի շարք ապրանքների ներմուծման մաքսային կանոնները կխստացվեն

Հուլիսի 1-ից մի շարք ապրանքների ներմուծման մաքսային կանոնները կխստացվեն

Հայաստանում հուլիսի 1-ից երրորդ երկրներից որոշ ապրանքներ ներմուծելիս մաքսատանը պետք է պարտադիր ներկայացնել դրանց որակն ու անվտանգությունը հաստատող փաստաթուղթ, հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից։

Նոր կարգավորումը տարածվում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի, մրգային ու բանջարեղենային հյութերի, հատուկ նշանակության և դիետիկ սննդամթերքի, ծխախոտի, ինչպես նաև փաթեթավորված խմելու և բնական հանքային ջրերի վրա։

ՊԵԿ-ը հստակեցրել է, որ նշված ապրանքների տեխնիկական կանոնակարգերը նոր չեն և արդեն իսկ գործում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում։ Սույն որոշմամբ փոխվում է միայն վարչարարությունը, ըստ որի՝ հուլիսի 1-ից համապատասխանության գնահատման փաստաթուղթը պետք է պարտադիր ներկայացվի նաև մաքսային մարմիններին՝ հայտարարագրման փուլում։ Հարկային և մաքսային գերատեսչությունը հորդորել է ներմուծողներին նախապես ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթերը՝ սահմանային ձևակերպումների ձգձգումներից խուսափելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում