Գլխավոր Լրահոս

ՔՊ-ն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ կընտրի ԱԺ նախագահին

ՔՊ-ն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ կընտրի ԱԺ նախագահին

«Քաղաքացիական պայմանագիրն» այսօր փակ գաղտնի քվեարկությամբ կընտրի Ազգային ժողովի նախագահին։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 25-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։  

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր նիստ է անցկացնելու, որի ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ առաջադրված թեկնածուներից ընտրելու են Ազգային ժողովի նախագահին։ Դրա մասին հանրային իրազեկում կլինի։ Առաջադրված է երեք թեկնածու, ընտրությունը երեք թեկնածուի միջև կլինի»,- ասել է վարչապետը։ 

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ԱԺ նախագահի հավանական թեկնածուներն են՝ գործող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը և Հայկ Կոնջորյանը։

Անդրադառնալով կառավարության կազմի փոփոխություններին, վարչապետը նշել է, որ նախարարների և փոխնվարչապետերի փոփոխություն չի նախատեսում:

«Այլ մակարդակներում, որոշ փոփոխություններ մտածում եմ՝ տեղի կունենան»,- ասել է վարչապետը։ 

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 49,7 տոկոս քվե։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում