Դատարանը հունիսի 25-ին վերացրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տնային կալանքը։ Նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը դատարանն անփոփոխ է թողել։
Վերաքննիչ դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառել փետրվարի 6-ին։
Բացի այդ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Աջապահյանի գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության։
«Իրականում խիզախ որոշում էր, չնայած մենք արդարացման լրիվ հիմքերը տեսնում էինք, բայց էլի կարևոր է, որ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրեց ընդդատության կանոնի խախտումը»,- լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ընդդատությունը իրավաբանական հասկացություն է, որը սահմանում է, թե կոնկրետ որ դատարանն իրավունք ունի և պետք է քննի տվյալ իրավական վեճը կամ քրեական գործը։
Աճապահյանի փաստաբանական խումն առաջին դատական նիստին էր միջնորդություն ներկայացրել, որպեսզի ոչ թե Երևանում, այլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվի Աջապահյանի գործը։
Արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Քրեական հետապնդման հիմքում հոգևորականի հարցազրույցներն են, որտեղ նա, ըստ նախաքննական մարմնի, դատողություններ էր արել ռազմական հեղաշրջման անհրաժեշտության վերաբերյալ։












