Հունիսի 27-ին Սև ծովից ներթափանցող ցիկլոնը Հայաստանի զգալի մասում կբերի հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ, ինչպես նաև օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հունիսի 27-ին Սեվ ծովի շրջաններից Հայաստան կթափանցի հերթական ցիկլոնը, նրա ներթափանցումը կսկսվի այսօր ուշ երեկոյան ժամերից և վաղը հունիսի 27-ին ողջ օրվա ընթացքում այն կպտտվի Հայաստանի տարածքում։
Հունիսի 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և տեղ-տեղ կտեղա կարկուտ։
Հունիսի 27-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին այսօրվա համեմատ երկրի ողջ տարածքում կնվազի չորսից հինգ աստիճանով, հունիսի 28-ից սկսած հինգ օր Հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էլ որքան որ նվազել էր, այդքան էլ կբարձրանա»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սուրենյանը։











