Գլխավոր Լրահոս

Արամ Օրբելյանը միջնորդել է վիճարկել Սահմանադրական դատարանի կազմի օրինականությունը

Արամ Օրբելյանը միջնորդել է վիճարկել Սահմանադրական դատարանի կազմի օրինականությունը

ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը Սահմանադրական դատարանում միջնորդություն է ներկայացրել՝ վիճարկելով դատարանի կազմի իրավաչափության և սահմանադրականության հարցը Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ գործի շրջանակներում։ Միջնորդությունը վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 16-րդ հոդվածին, որով կարգավորվում է դատարանի իրավազորությունը:

Ըստ Օրբելյանի՝ խնդիրը վերաբերում է դատարանի կազմին և այն հարցին, թե որքանով է իրավաչափ գործի քննությունը ոչ ամբողջական կազմով։ Նա նշել է, որ այս փուլում իրենք բարձրացնում են հենց դատարանի կազմի սահմանադրականության հարցը, քանի որ նորմերի սահմանադրականության աբստրակտ վիճարկման սուբյեկտ տվյալ պահին չեն հանդիսանում։

Սահմանադրական դատարանը որոշել է հետաձգել այս միջնորդության քննարկումը, քանի դեռ դրա բովանդակությունը հասանելի չի դարձել դատավարության բոլոր կողմերին և դատավորներին։ Դատարանն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել կողմերի դատավարական իրավունքները, որպեսզի ցանկացած քննարկում լինի լիարժեք և բովանդակային։

Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին բանավոր ընթացակարգով քննում է ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 քաղաքական ուժերի դիմումները: 

«Սահմանադրական դատարանը հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026-ի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026-ի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում