Չեմ վերցնի մանդատը, չեմ գա ԱԺ․ Ալեն Սիմոնյան

Չեմ վերցնի մանդատը, չեմ գա ԱԺ, ուզում եմ հանգստանալ, հայտարարեց ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 2-ին ԱԺ-ում ասուլիսի ժամանակ։
«Ես ցանկացել եմ շարունակել աշխատանքս ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն գոյություն ունի վարչություն, ես ենթարկվում եմ իմ վարչությանը։
Նեղվածություն չունեմ։ Ենթադրում եմ՝ ինչ-որ տեղում օգտակար կլինեմ իմ պետությանը։
Չեմ վերցնի մանդատը, չեմ գա ԱԺ, ուզում եմ հանգստանալ։
Որևիցե բան չենք քննարկել ապագայի հետ կապված»,- ասաց Սիմոնյանը։
Սիմոնյանն անհեթեթություն համարեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իրեն երկրի նախագահի պաշտոնն են առաջարկել։
«Երբևիցե որևիցե մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել։ Նման խոսակցությունն անհեթեթություն է։ Մամուլից եմ իմացել, որ խոսում են դեսպանի առաջարկ է եղել, նախագահի տարբերակը։ Նման խոսակցություն չի եղել»,- նշեց Սիմոնյանը։
Սիմոնյանը հայտնեց, որ քաղաքականությունից չի հեռանալու, շարունակելու է քաղաքականությամբ զբաղվել։ Եթե որևէ պաշտոնի առաջարկ ստանա՝ կքննարկի։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստում հունիսի 25-ին փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին:
Ալեն Սիմոնյանը համարում է, որ Ռուբեն Ռուբինյանն ամենալավ թեկնածուն է, որ կարող էր իրեն փոխարինել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։











