Գլխավոր Լրահոս

Ռուբինյանն այլևս չի բանակցի Թուրքիայի հետ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում

Ռուբինյանն այլևս չի բանակցի Թուրքիայի հետ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում

Ռուբեն Ռուբինյանն այլևս չի լինի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, եթե Ազգային ժողովի նախագահ ընտրվի, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուբինյանը հուլիսի 3-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ։

«Քանի որ ես ԱԺ նախագահի թեկնածու եմ ընտրվել, ընտրվելու դեպքում ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել»,- ասել է Ռուբինյանը։

Ռուբեն Ռուբինյանն Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել հունիսի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում փակ գաղտնի քվեարկության արդյունքում: 

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին, երբ Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպեցին Մոսկվայում։ 2022-ի հուլիսին նրանք պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, սակայն այդ պայմանավորվածությունը մինչ օրս կյանքի չի կոչվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում