«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Վազգեն Գալստանյանը (Բագրատ սրբազան) դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր մասին հնչեցրած հայտարարությունները։
Հուլիսի 6-ին ստացված հայցադիմումի համաձայն՝ հերքման մեջ պետք է նշվի, որ վարչապետի կողմից 2026-ի հունիսի 11-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հնչեցված հետևյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը և զրպարտություն են. «ՔՊ-ն ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե... Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»։
Բագրատ սրբազանը պնդում է, որ այդ հայտարարությունները արատավորում են իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը՝ որպես այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացու։
Բացի հրապարակային հերքումից, հայցով պահանջվում է Նիկոլ Փաշինյանից հօգուտ Վազգեն Գալստանյանի բռնագանձել 49,7 դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև փոխհատուցել նախապես վճարված պետական տուրքի գումարը։











