Նարեկ Մելքոնյան
Հուլիսի 2-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն հայտարարեց, որ Եվրոպական մյությունը (ԵՄ) Հայաստանի համար նոր առևտրային քայլեր է առաջարկում: Եթե այդ քայլերն ընդունվեն, Հայաստանից դեպի ԵՄ արտահանվող ապրանքների գրեթե 80%-ը մակսատուք չի ունենա:
Բայց առևտրի թվերը ցույց են տալիս, որ այս նոր հնարավորությունից բոլորը նույն չափով չեն օգտվելու: Օրինակ՝ խմիչք արտահանող որոշ ընկերություններ արդեն ԵՄ-ում հաստատված շուկա ունեն: Իսկ միրգ ու բանջարեղեն արտահանողները պետք է կարողանան շատ ավելի շատ եվրոպացի գնորդներ գտնել, որպեսզի այս արտոնություններից իրականում օգտվեն:
Անցյալ շաբաթ Երևանում Ֆոն դեր Լեյենն ասաց. «Այս քայլերը Եվրոպայի շուկան կբացեն Հայաստանի թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի գրեթե 99%-ի համար, որոնք կբացեն Հայաստանի խմիչքների և ոգելից խմիչների արտահանման ավելի քան 90%-ի համար».
Այս քայլերի նպատակն է հայ արտահանումներին արագ այլընտրանք տալ ռուսական շուկայի փոխարեն: Եվրևանում Ֆոն դեր Լեյենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Հայաստանը հոյս ունի՝ այս քայլերը հնարավորինս արագ կընդունվեն, որովհետև Հայաստանում բերքահավաքի սեզոնն արդեն սկսվել է: Բայց ավելի մեծ խնդիրը Ռուսաստանի տեղը փոխարինելն է: Այս պահին Հայաստանից արտահանվող ապրանքների 35%-ը գնում է Ռուսաստան, իսկ դեպի ԵՄ՝ ընդամենը 8%-ը:

Միասին վերցրած՝ 2025-ին խմիչքներին բաժին է ընկել ԵՄ-ի՝ Հայաստանից կատարված €26 միլիոնի ագրոպարենային ներմուծումների 58,8%-ը։ «Ոգելից խմիչքներ և լիկյորներ» տողը կազմել է ընդհանուրի 40,2%-ը, որին հաջորդել են «գարեջուրը, սիդրը և այլ պատրաստուկները»՝ 11,4%-ով, և «գինին ու գինու հիմքով արտադրանքը»՝ 7,2%-ով։
Համեմատության համար՝ «մրգեր, բանջարեղեն և ձիթապտղի յուղ» կատեգորիային բաժին է ընկել ընդամենը 14,1%, ինչի արդյունքում խմիչքների մասնաբաժինը եղել է ավելի քան չորս անգամ մեծ։ Հետևաբար, խմիչք արտահանողները ավելի լավ դիրքում են նոր մաքսատուրքային արտոնություններից անմիջապես օգտվելու համար։ Մրգեր և բանջարեղեն արտահանողներին, սակայն, անհրաժեշտ կլինեն ոչ միայն ավելի ցածր մաքսատուրքեր, այլև զգալիորեն ավելի շատ եվրոպացի գնորդներ և պատվերներ ապահովելու աշխատանք, հատկապես ներկայիս բերքահավաքի սեզոնի ընթացքում։

Հայաստանի ագրոպարենային արտադրանքի նկատմամբ ԵՄ պահանջարկը աճել է․ տարեկան ներմուծումները 2021-ի €19 միլիոնից 2025-ին հասել են €26 միլիոնի, ինչը նշանակում է տարեկան միջինը մոտ 8% աճ։

Սակայն միայն աճը դեռ չի ցույց տալիս՝ արդյոք ԵՄ շուկան բավարար չափով մեծ է, որպեսզի էապես նվազեցնի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ 2025 թվականին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի ապրանքային արտահանումների 35%-ը՝ ավելի քան չորս անգամ գերազանցելով ԵՄ-ի 8% մասնաբաժինը։ Ուստի նոր միջոցառումները պետք է ավելի քան քառապատկեն եվրոպական պահանջարկը, որպեսզի այն հասնի Ռուսաստանի ներկայիս մասնաբաժնին, իսկ տարեկան 8% աճի դեպքում ԵՄ-ի ագրոպարենային ներմուծումները գրեթե ինը տարի կպահանջեն կրկնապատկվելու համար։ Մաքսատուրքային արտոնություններն ավելի հավանական է, որ ստեղծեն աստիճանական այլընտրանք, ոչ թե Ռուսաստանի շուկայի անմիջական փոխարինում, հատկապես հաշվի առնելով, որ դրանց ազդեցությունը անհավասար է լինելու խմիչք արտահանողների և միրգ ու բանջարեղեն արտահանողների միջև, քանի որ վերջիններս սկսում են շատ ավելի խոցելի շուկայական դիրքից։












