Գլխավոր Լրահոս

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել 106 պատգամավորի թեկնածուի գրանցում․ ո՞ր ուժից են նրանք

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել 106 պատգամավորի թեկնածուի գրանցում․ ո՞ր ուժից են նրանք

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված 106 պատգամավորի թեկնածուի գրանցումը։ Խոսքը վերաբերում է 2026-ի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած դաշինքի թեկնածուներին, որոնք ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել ԿԸՀ։

Ըստ հանձնաժողովի՝ դիմումները ներկայացվել են օրենքով սահմանված կարգով՝ նոտարական վավերացմամբ։

Ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուների թվում են դաշինքի ցուցակի տարբեր հատվածներից ընդգրկված անդամներ, այդ թվում՝ Դավիթ Դավթյանը (40-րդ հերթական համար), Իսկուհի Արշակյանը (45-րդ), Վահան Հովհաննիսյանը (64-րդ), Գոռ Ղազարյանը (70-րդ) և Հասմիկ Ամիրզադյանը (93-րդ)։ Ցուցակի հիմնական մասը կազմում են 94-193-րդ հերթական համարներով թեկնածուները, ինչպես նաև առանձին՝ 197-199-րդ համարներով ընդգրկված երեք թեկնածու։

Հուլիսի 5-ին «Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ դաշինքը կվերցնի Ազգային ժողովի մանդատները։ Դրանից առաջ՝ հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը ուժի մեջ էր թողնել ԿԸՀ որոշումը՝ մերժելով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում