Գլխավոր Լրահոս

Telcell-ը միավորում է վճարային տերմինալն ու թվային դրամապանակը

Telcell-ը միավորում է վճարային տերմինալն ու թվային դրամապանակը

Հրապարակվում է որպես գովազդ

Telcell-ը ներկայացնում է հերթական նորարարությունը՝ My Telcell հարթակը, որը միավորում է Telcell Wallet-ի հնարավորություններն ու վճարային տերմինալների հարմարավետությունը։ Հինգ խնդրին տալով տասը լուծում My Telcell-ը Telcell Wallet-ի նույնականացված օգտատերերին հնարավորություն է տալիս անմիջապես Telcell վճարային տերմինալից մուտք գործել իրենց անձնական էջ և օգտվել ամենահաճախ օգտագործվող ծառայություններից՝ առանց տվյալները յուրաքանչյուր անգամ կրկին մուտքագրելու։

«Մենք ուզում ենք ներկայացնել մի նոր լուծում՝ նոր հարթակ։ Երբ մենք ունեինք մեր Telcell Wallet-ը, որտեղ իր փաստաթղթերով ճանաչում էինք մեր հաճախորդին, հիմա ստացվեց այնպես, որ սկսեցինք գրեթե նույն չափով ճանաչել այն հաճախորդին, որը կանգնած է տերմինալի առջև»,-ասաց  «Թել-Սել» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

 Նոր լուծումն առաջին անգամ ներդրվել է հենց Հայաստանում։ Telcell-ի տերմինալներն այսուհետ դառնում են երկրում առաջինը, որտեղ անձնական էջ մուտք գործելու համար նույնիսկ անհրաժեշտ չէ դիպչել տերմինալի էկրանին։ Բավական է Apple Pay-ում կամ Google Pay-ում ավելացված Telcell Wallet Visa Digital քարտով հեռախոսը մոտեցնել քարտընթերցիչին, և համակարգն ավտոմատ կճանաչի օգտատիրոջը՝ բացելով նրա անձնական էջը։

Իսկ նրանք, ովքեր դեռ չունեն Telcell Wallet Visa Digital քարտ, կարող են այն բացել ընդամենը մի քանի րոպեում կամ մուտք գործել արդեն ծանոթ եղանակով՝ QR կոդի կամ push ծանուցման միջոցով։

«Նույնականացման գործընթացը պահանջեց, որ մեր հաճախորդները, որոնք օգտվում են տերմինալներից, նույնականան, և մենք արդեն ճանաչենք, թե ով է գործարքը կատարում։ Ճանաչելով մեր հաճախորդներին՝ մենք հնարավորություն ենք ստանում հուշումներ անել, որպեսզի հաճախորդները կարողանան օգտվել իրենց դրամապանակի նախկին գործարքներից և կատարել այդ գործարքներն ավելի հեշտ և սահուն։ Կատարելով գործարքները տերմինալում՝ հաճախորդը նույն գործարքները կարող է տեսնել նաև իր դրամապանակում, ուստի այս երկուսի միավորումը տալիս է այն էկոհամակարգի հնարավորությունները, որոնցից մեր հաճախորդն այսուհետ օգտվելու է»,-ասաց Telcell ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ  Լիաննա Հունանյանը:

My Telcell հարթակը ստեղծվել է, որպեսզի տերմինալով վճարումները լինեն նույնքան արագ, պարզ և հարմար, որքան բջջային հավելվածում։ Այն կրճատում է վճարման ժամանակը, վերացնում նույն տվյալների բազմակի մուտքագրման անհրաժեշտությունը և ապահովում է ավելի անվտանգ ու անհատականացված օգտատիրոջ փորձառություն։

Մեկ անգամ նույնականանալուց հետո օգտատերերը կարող են համալրել Telcell Wallet-ը, բանկային քարտերն ու հաշիվները, կատարել վարկերի մարում, ստեղծել և կառավարել պահպանված վճարումները, միաժամանակ կատարել մի քանի վճարում, դիտել գործարքների պատմությունը և ընդամենը մեկ հպումով կրկնել նախկինում իրականացված վճարումները։

Նորություն կա նաև հաճախորդների սպասարկման ոլորտում։ Telcell Wallet հավելվածն այսուհետ կունենա ներկառուցված չաթ-բոտ, որի միջոցով օգտատերերը կկարողանան ինքնուրույն ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը, հետևել վճարումների կարգավիճակին և բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալ անմիջապես հավելվածում:

«Հաճախորդը կարող է հարցեր ուղղել, չաթը ճանաչում է  մեր հաճախորդին, գիտի ինչ գործարքներ է կատարել և գիտի դրանց կարգավիճակը»,- հավելեց Հունանյանը:

Աջակցության թեժ գծին դիմելու անհրաժեշտություն կլինի միայն ավելի բարդ խնդիրների դեպքում, ինչը կթեթևացնի սպասարկման կենտրոնի ծանրաբեռնվածությունը և կբարձրացնի ծառայությունների որակը։ Բացի այդ, չաթի միջոցով դիմելիս օգտատիրոջից այլևս չի պահանջվի կրկին նույնականանալ։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում