Պետական բյուջեի եկամուտները 210 մլրդ դրամով աճել են

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով
2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 106 % կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14,7%-ով կամ 210,1 մլրդ դրամով: Այս մասին տեղեկանում ենք ֆինանսների նախարարության պաշտոնական էջից։
Նախարարությունից հայտնում են, որ 2026-ի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,576 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 83,2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7%-ով կամ 103,6 մլրդ դրամով:
2026-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 67,3 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին կիսամյակի համար ծրագրված 342,4 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 39,2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:











