Գլխավոր Լրահոս

ՔՊ-ն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ է ընտրել

ՔՊ-ն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ է ընտրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուներ է ընտրել։ Փակ գաղտնի քվեարկությունը տեղի է ունեցել հուլիսի 29-ին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Սիսակ Գաբրիելյանն է, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն՝ Լուսինե Բադալյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրվեց Սոնա Ղազարյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սարգիս Խանդանյանը։ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Վիլեն Գաբրիելյանը։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ Զարուհի Բաթոյան, Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյակ Ջուլհակյան, Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝Վահե Ղալումյան, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Ծովինար Վարդանյան։

«Այս ընտրությունը չի նշանակում, որ բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետև գիտեք, որ որոշակի սկզբունքով դա կախված է նաև նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները ո՞ր հանձնաժողովները կընտրեն»,- վարչության նիստից հետո լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում