Գլխավոր Լրահոս

Վարչապետը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց իր հետ աշխատած նախկին պաշտոնյայի դեմ

Վարչապետը հանցագործության մասին հաղորդում  ներկայացրեց իր հետ աշխատած նախկին պաշտոնյայի դեմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի դեմ, որին պաշտոնից ազատել էր 2025-ի օգոստոսին։ Հուլիսի 30-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և իրավապահ մարմիններին կոչ արեց ստուգել նախկին պաշտոնյայի հաշիվներն ու ունեցվածքը։

«Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) նախկին սեփականատերերի հետ կապված արբիտրաժային վեճին՝ Փաշինյանը նշեց, որ պետական ապարատի ներսում գործել է «տրոյական ձի» (խմբ․ նկատի ունենալով Լիպարիտ Դրմեյանին): Ըստ վարչապետի՝ Դրմեյանը տեղեկատվություն է արտահոսել լրատվական ու քաղաքական դաշտ և կազմել կառավարության դիրքորոշմանն ու վարչապետի հանձնարարականներին հակասող գրություններ։

«Ո՞նց կարող է պարզվել, որ այս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել», - հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետի հայտարարությունից հետո Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ընթացք են տվել վարչապետի բանավոր հաղորդմանը։

2025-ի հուլիսին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը դիրքորոշում էր հայտնել, որ «Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման»։ Դրան հաջորդել էր վարչապետի հայտարարությունը, որ Կառավարության անունից ՀԷՑ-ի գործով Արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի համարող պաշտոնյաները պետք է ազատման դիմում գրեն։ Օրեր անց Դրմեյանը վարչապետի որոշմամբ ազատվել էր պաշտոնից։

Լիպարիտ Դրմեյանը 2026-ի հունիսի 7-ին «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում