Գլխավոր Լրահոս

ՊԵԿ-ը «Մուլտի Ռեստ Հաուս»-ում ավելի քան 78 մլն դրամի հարկեր թաքցնելու դեպք է բացահայտել

ՊԵԿ-ը «Մուլտի Ռեստ Հաուս»-ում ավելի քան 78 մլն դրամի հարկեր թաքցնելու դեպք է բացահայտել

Գագիկ Ծառուկյանին պատկանող Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս»-ում ավելի քան 78 մլն դրամի հարկ թաքցնելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՊԵԿ-ն իր հաղորդագրության մեջ չի նշել հյուրանոցի անունը, սակայն այն երևում է կից հրապարակված տեսանյութում։

«Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացվող հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների և իրացման շրջանառության վերաբերյալ առերևույթ խեղաթյուրված տվյալներ մտցնելու՝ իրական չափերը չնշելու միջոցով չի հաշվարկել և չի վճարել ընդհանուր շուրջ 78,4 մլն դրամի հարկեր և վճարներ։ Մասնավորապես, ընկերության կողմից 2023-2026-ի ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները նշվել է շուրջ 190,2 մլն դրամ, մինչդեռ ստացված տեղեկություններով՝ նույն ժամանակահատվածում այն կազմել է ավելի քան 340,4 մլն դրամ»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Բացի այդ պարզվել է, որ 2026-ի հունվարի 1-ից մինչև 2026-ի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից հանրային սննդի ծառայությունների մատուցման իրական շրջանառությունը կազմել է շուրջ 237,5 մլն դրամ, մինչդեռ ընկերության ֆիսկալային հասույթը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 136,5 մլն դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում