ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը: Այս մասին հայտնում են դաշինքից։
Հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներով ընտրված 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2–ին` ժամը 10։00–ին։
Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը ընտրությունների արդյունքում ստացել է 29 մանդատ։ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 64, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: Ձայների չնչին տարբերությամբ 4% անցողիկ շեմը չհաղթահարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։












