ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 3-ին ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։
Քվեարկությունը տեղի ունեցավ փակ գաղտնի։
Ռուբինյանի ընտրությանը կողմ է քվեարկել՝ 63, դեմ` 28 պատգամավոր։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրելու քվեարկությանը։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահի թեկնածու էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում հունիսի 25-ին փակ գաղտնի քվեարկության արդյունքում:












