Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոնին։
Վարչապետի որոշմամբ կառավարության կազմում գրեթե փոփոխություններ չեն եղել։
Նախագահի հրամանագրով Արսեն Թորոսյանը վերանշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախարարի պաշտոնին, Անահիտ Ավանեսյանը վերանշանակվել է առողջապահության նախարարի պաշտոնին, Սրբուհի Գալյանը վերանշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնին, Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնին, Ժաննա Անդրեասյանը վերանշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնին, Արփինե Սարգսյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի պաշտոնին, Համբարձում Մաթևոսյանը վերանշանակվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնին, Սուրեն Պապիկյանը վերանշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնին, Դավիթ Խուդաթյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնին, ֆինանսների նախարար է վերանշանակվել Վահե Հովհաննիսյանը, Գևորգ Պապոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնին։
Միայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է փոխվել, Մխիթար Հայրապետյանին փոխարինել է Դավիթ Թադևոսյանը։
Օգոստոսի 2-ին, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի օրը կառավարությունը հրաժարական էր ներկայացրել Հանրապետության նախագահին։












