ՔՊ-ն դեռ չի որոշել Արթիկի և Ախուրյանի ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին

Հոկտեմբերին հանրապետության մի շարք համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ ՏԻՄ համամասնական ընտրությունները հոկտեմբերի 25-ին կանցկացվեն Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան խոշորացված համայնքներում։ Այս տարի ընտրություններ նախատեսված են նաև մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում, սակայն այդ համայնքներում ընտրությունների օրը դեռ նշանակված չէ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է Արթիկ և Ախուրյան համայնքներում առաջադրվելիք թեկնածուների հարցին։ Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում դեռ չի կայացրել։ Այս պահին դեռ անուններ չենք բարձրաձայնում, երբ որոշումը կայացվի, նոր կբարձրաձայնենք։ Կա ընթացակարգ․ վարչությունը պետք է հաստատի մարզպետի ու նախարարի առաջարկը, բայց բնականաբար, «սյուրպրիզներ» չեն լինելու»,-նշել Շիրակի մարզպետը՝ վստահեցնելով, որ որոշումները լինելու են տրամաբանության շրջանակում։
Կազմակերպություն
Տեղադրություն
Իրադարձություն










