Ռուսաստանն ընդլայնելու է պատժամիջոցները, վերջին հնարավորությունը գազի թանկացումն է. Արամ Սարգսյան
Հայաստանն այլևս չի կարող տասը աթոռի վրա նստել. ռուսական պատժամիջոցները սաստկանալու են, և Երևանը պետք է վերջնական ու հստակ ընտրություն կատարի, շեշտում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։
Քաղաքական գործիչը համոզված է, որ պաշտոնական Երևանն ի վերջո կգնա Հայաստանի երկաթուղու կառավարման ռուսական կոնցեսիոն պայմանագրի խզմանը կամ այդ իրավունքների փոխանցմանը՝ դրա դիմաց վճարելով մոտ 120 մլն դոլար։ Թեև Սարգսյանը կանխատեսում է Ռուսաստանի կողմից ճնշումների նոր ալիք՝ ընդհուպ մինչև գազի սակագնի բարձրացում, նա վստահ է՝ Հայաստանը կկարողանա այլընտրանքային աղբյուրների հաշվին չեզոքացնել կամ մեղմել այդ քայլերի բացասական հետևանքները։
Արշալույս Մղդեսյան




