Գլխավոր Լրահոս

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ։

Նույն որոշմամբ Աշոտ Զաքարյանն ազատվել է այդ պաշտոնից։

Անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում մահերի թվի աճին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռազմական ոստիկանությունում և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կադրային փոփոխություններ են լինելու։

2026-ին 8 ամսվա ընթացքում ոչ մարտական պայմաններում բանակում 8 մահ է արձանագրվել։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքով մեկ անձ կալանավորվել է։


Արամ Հովհաննիսյանը 2023-ին նշանակվել է ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ։ 2025-ի հունիսին իր դիմումի համաձայն Հովհաննիսյանն ազատվել էր այդ պաշտոնից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում