Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են համատեղ պաշտպանական տեխնոլոգիաներ զարգացնել

Հայաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են համատեղ պաշտպանական տեխնոլոգիաներ զարգացնել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանն օգոստոսի 17-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները պաշտպանական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում՝ կարևորելով գիտական հետազոտությունների, զարգացման և նորարարության ուղղությունները։ Ընդգծվել է ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման և հայկական ընկերությունների հետ գործընկերության զարգացման կարևորությունը։

Հանդիպման շրջանակում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև «Պաշտպանական արդյունաբերության ոլորտում հետազոտության, զարգացման, նորարարության և համատեղ արտադրության համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։

Փաստաթղթով կողմերն ամրագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությունները՝ ներառյալ համատեղ գիտահետազոտական, նախագծային և նորարարական ծրագրերի իրականացումը, պաշտպանական տեխնոլոգիաների ստարտափների և ինկուբատորների զարգացումը, ինչպես նաև ոլորտի մասնագետների կարողությունների և փորձի փոխանակման ծրագրերը։

Հուշագիրը ստորագրել են ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արամ Ջիվանյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը։

Կողմերը պայմանավորվել են հետագա քայլերի շուրջ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումն ապահովելու նպատակով։

Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին այսօր նաև հանդիպել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր։

ՊՆ-ից հայտնում են, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում կողմերը փոխանակվել են երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում