Ռազմական ակադեմիայում ունենք կանանց ներգրավվածության փայլուն ցուցանիշ. ՊՆ խոսնակ

Ռազմական ակադեմիայում կանանց ներգրավվածության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա արդեն ընդունվել է 21 աղջիկ, ընդ որում ընդունելությունը դեռ ամբողջությամբ ավարտված չէ։
Համեմատության համար՝ 2023-ին ընդունվել էր հինգ, իսկ 2025-ին՝ ինը աղջիկ», - նշեց Թորոսյանը։
Նրա խոսքով՝ Ռազմական ակադեմիայում իրականացվել է բարեփոխումների մեծ փաթեթ՝ կրթական ծրագրերից մինչև սոցիալական ապահովություն։
«Ռազմական ակադեմիան ավարտած նորաթուխ սպան կարող է ստանալ 620,000 - 750,000 դրամ աշխատավարձ և բնակարան։ Վերջերս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջին անգամ կուրսանտներին հանձնել է բնակարանների գնման՝ գրեթե 42 մլն դրամ արժողությամբ վկայագրեր։
Փոխվել է նաև կրթաթոշակների համակարգը։ Եթե 2018-ին կուրսանտը ստանում էր 5,300-ից 13,100 դրամ, իսկ գերազանց առաջադիմության դեպքում ավելանում էր ևս 10,000 դրամ, ապա 2026-ին առաջին կուրսում հնարավոր է ստանալ մինչև 75,000 դրամ կրթաթոշակ, երկրորդ կուրսում՝ մինչև 100,000, երրորդում՝ մինչև 125,000, չորրորդում՝ մինչև 150,000, իսկ հինգերորդ և ավելի բարձր կուրսերում՝ մինչև 175,000 դրամ», - հայտնեց ՊՆ խոսնակն ու հավելեց, որ քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատություններում դժվար է գտնել այս չափի կրթաթոշակ։
Կազմակերպություն
Հասանելի է
français









