«44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է հասանելի լինի հանրությանը․ այն հայտնվել է Ազգային ժողովի արխիվում օրենքի սխալ մեկնաբանման հետևանքով»,- նշում է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը հավակնում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին։
ՍիվիլՆեթի հետ զրույցում նա թեև վստահեցնում է, որ արխիվացված զեկյուցը հանրայնացնելու աշխատանքներ տանելու է, սակայն չի հստակեցնում, թե ինչպես` միաժամանակ հավելելով, որ վստահ էլ չէ, թե այն որքանով է իրականում հետաքրքրում հանրությանը։
Արշալույս Մղդեսյան




