Գլխավոր Լրահոս

Ռուսական շուկայի բացումը չի փոխի Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման ռազմավարությունը․ վարչապետ

Ռուսական շուկայի բացումը չի փոխի Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման ռազմավարությունը․ վարչապետ

Անկախ ռուսական շուկայի հեռանկարներից Հայաստանի կառավարությունը նպատակաուղղված է շարունակել տնտեսական դիվերսիֆիկացիան, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոսի 20-ին՝ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։

«Այս պատմությունն ավարտվելու է դիվերսիֆիկացիայով, այսինքն եթե հենց հիմա, մի ժամից Ռուսաստանի շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է, մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա»,- ասել է վարչապետը։

Մի քանի ամիս է Ռուսաստանը տնտեսական սահմանափակումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ։ Պարբերաբար տարբեր խախտումների մասին պատճառաբանությամբ արգելվում են հայկական մթերքների, ջրերի, մրգերի, բանջարեղենների, ձկնամթերքի արտահանումը Ռուսաստան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ապահովել լիարժեք թափանցիկություն և իրականացնել համատեղ ստուգումներ Ռուսաստանի համապատասխան մարմինների հնարավոր մտահոգությունների պարագայում։

Նրա խոսքով՝ Երևանի դիրքորոշումը հիմնված է բաց և երկխոսության պատրաստակատության վրա, ինչի շրջանակում առաջարկվում է տեղում համատեղ ստուգել բոլոր մտահոգություն առաջացնող հարցերը։

Անդրադառնալով հարցի երկարաժամկետ լուծմանը՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից հնարավոր է մեկընդմիշտ ապահովագրվել բացառապես դիվերսիֆիկացիայի միջոցով։

Վարչապետը հստակեցրել է, որ այս երկու գործընթացները փոխկապակցված չեն միմյանց հետ, և շուկաների վերաբացման հեռանկարը չի նշանակում տնտեսական ուղղությունների բազմազանեցման ռազմավարության վերանայում կամ դադարեցում։

Կառավարությունն այսօր հայտնել է, որ դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է։ Հունվար-հունիսի դրությամբ դեպի ԵՄ արտահանման ծավալը գերազանցել է 516 մլն դոլարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (շուրջ 287 մլն դոլար) բարձր է ավելի քան 80 տոկոսով: 2026-ի առաջին կիսամյակում դեպի ԵՄ արտահանումը 2017 -ի նույն ժամանակահատվածի համեմատ (մոտ 301 մլն դոլար) աճել է ավելի քան 71%-ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում