Գլխավոր Լրահոս

Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ 79-րդն է 140 երկրների շարքում

Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ 79-րդն է 140 երկրների շարքում

Լուսանկարը` ՍիվիլՆեթի արխիվից

Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի Զբոսաշրջության մրցունակության զեկույցում իր դիրքերը բարելավել է 11 հորիզոնականով` 140 երկրների շարքում զբաղեցնելով 79-րդ տեղը: Անդրադառնալով զեկույցին` վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին հանձնարարեց ուսումնասիրել զեկույցը և նշել, թե ինչ անելիքներ կան հետագայում` երկրի դիրքերը զբոսաշրջության ոլորտում բարելավելու ուղղությամբ:

Զբոսաշրջության մրցունակության զեկույցում Հայաստանը ներկայացված է հինգերորդ անգամ: Զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկիրների ցանկն այս տարի գլխավորել են Շվեյցարիան, Գերմանիան և Ավստրիան:

Համաձայն զեկույցի` թեև Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը զբոսաշրջության մրցունակության բնագավառում, այդուհանդերձ, առկա են մի շարք մարտահրավերներ, որոնք խոչընդոտում են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի մրցունակության աճին: Դրանք են` օդային փոխադրումների գնային մրցունակությունը; շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների ընդհանուր վիճակի և պահպանման ցածր մակարդակը; զբոսաշրջության առաջմղմանն ուղղված մարքեթինգային ջանքերի ցածր արդյունավետությունը և թույլ զարգացած հյուրանոցային ենթակառուցվածքը:

Զբոսաշրջության մրցունակության զեկույցում Ռուսաստանն այս տարի զբաղեցրել է 63-րդ տեղը` 2011թ. համեմատ դիրքերը զիջելով 4 հորիզոնականով:

Մրցունակության համաթվով Հայաստանը Հարավային Կովկասի և ԱՊՀ երկրների շարքում զիջում է Վրաստանին (66), Ուկրաինային (76), Ադրբեջանին (78) և գերազանցում է Ղազախստանին (88), Մոլդովային (102), Ղրղըզստանին (111) և Տաջիկստանին (114): Թուրքիան զեկույցում զբաղեցնում է 46-րդ տեղը:

Զբոսաշրջության մրցունակության համաթիվը, որը համակողմանիորեն գնահատում է երկրների մրցունակությունը զբոսաշրջության բնագավառում, բաղկացած է 3  ենթահամաթվերից, որոնք հաշվարկվում են 14 հենասյուների գնահատականների հիման վրա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում