Ինչո՞ւ Հայաստանի անշարժ գույքի շուկայում «փուչիկը» չպայթեց ռուս ռելոկանտների հեռանալուց հետո, ինչի՞ հաշվին է այժմ աճում շուկան, ինչպե՞ս է սովորական քաղաքացին տուն գնելու եկամտահարկի վերադարձի արտոնության վերացումից հետո:
«ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում այս հարցերի շուրջ զրուցել ենք «Ակցեռն հոլդինգի» նախագահ Հակոբ Բաղդասարյանի հետ։ Հարցազրույցում նա պարզաբանում է շուկայում առաջացած նոր միտումները, բնակարանների համար տարաժամկետ վճարման մեխանիզմների արդյունավետությունն ու խնայողություններն անշարժ գույքի միջոցով կառավարելու նպատակահարմարությունը։





