Գլխավոր Լրահոս

Արթուր Ավետիսյանը դարձել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Արթուր Ավետիսյանը դարձել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։

Խորվաթիայի մայրաքաղաքում կայացած մրցումում Ավետիսյանն օղակների վարժությունում գրանցել է 14,400 միավոր՝ արժանանալով մայրցամաքային առաջնության չեմպիոնի տիտղոսին։ Նույն մրցաձևում հանդես եկած հավաքականի մյուս անդամ Վահագն Դավթյանը վաստակել է 14,000 միավոր և եզրափակել լավագույն հնգյակը։

Առաջնության շրջանակում հայ մարմնամարզիկներն ավելի վաղ ևս երկու մեդալ էին ապահովել. Համլետ Մանուկյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Մամիկոն Խաչատրյանը բրոնզե մեդալ էր նվաճել նժույգ-թափեր վարժությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում