Գլխավոր Լրահոս

Կառավարությունը նախանշում է կոնկրետ ծրագրեր՝ լուծելու բանակում գրանցվող մահերի խնդիրը. Փաշինյան

Կառավարությունը նախանշում է կոնկրետ ծրագրեր՝ լուծելու բանակում գրանցվող մահերի խնդիրը. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցվող մահվան, ինքնասպանությունների և սպանությունների դեպքերի կապակցությամբ։ Ազգային ժողովում կառավարության ծրագրի նախագծի ներկայացման ժամանակ հնչած այս հայտարարությունն արվում է վերջին տասն օրվա ընթացքում երեք զինծառայողի ողբերգական մահվան ֆոնին։

«Այսօր մեր բանակը դինամիկ կերպով զարգանում է, բայց ոչ առանց պրոբլեմների: Ինքնասպանությունների, ինքնասպանությունների հասցնելու դեպքերը, սպանությունները, տարբեր պատճառներով մեր զինվորների մահերը խորապես մտահոգում են կառավարությանը, և այս խնդիրները հասցեագրելու մեր ջանքերը չեն դադարելու», - խորհրդարանում օգոստոսի 26-ին ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ գործադիրն արդեն իսկ նախանշում է կոնկրետ ծրագրեր՝ ուղղված այս խնդիրների լուծմանը։

Վարչապետի խոսքին նախորդել են բանակում արձանագրված մահվան մի շարք դեպքեր, որոնք լայն արձագանք են գտել հասարակության շրջանում։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ օգոստոսի 23-ին հրազենային վնասվածքով հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգյանի դին: Սա ոչ մարտական պայմաններում մահվան արդեն երրորդ դեպքն է անցած տասը օրվա ընթացքում:

Անդրադառնալով Զինված ուժերում առկա իրավիճակի խորքային պատճառներին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ դրանք որոշակիորեն կապված են արտաքին միջավայրի փոփոխությունների հետ, իսկ խնդիրների արմատները հաճախ գտնվում են բանակից դուրս։

«Թեմայի հետ առնչվելիս պարզապես չեմ կարող չնկատել ևս մի հանգամանք, որ բանակում առկա պրոբլեմների մի զգալի հատվածը բանակում ոչ թե ծագում է, այլ խտանում և դրսևորվում», - փաստել է վարչապետը՝ հավելելով, որ «հանրային, սոցիալ-քաղաքական, կրթական, մշակութային խորը վերափոխումները բանակում խնդիրների հասցեագրման գործընթացի կարևոր մասն» են։

Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման հարցուպատասխանի ընթացքում առիթ կլինի ավելի մանրամասն անդրադառնալու բանակում տիրող իրավիճակին և պլանավորվող բարեփոխումներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում