Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու Հովսեփյանը միմյանց դատի են տվել հրապարակային հայտարարությունների համար

Փաշինյանն ու Հովսեփյանը միմյանց դատի են տվել հրապարակային հայտարարությունների համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և 7-րդ գումարման ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը միմյանց դատի են տվել հրապարակային հայտարարությունների համար։

Փաշինյանը Հովսեփյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել իր հասցեին հնչեցված՝ զրպարտություն համարվող տեղեկությունները և ընդհանուր առմամբ 6 մլն դրամ փոխհատուցում վճարել։

Փաշինյանի հայցը վերաբերում է հունիսի 9-ին «Հրապարակ» կայքում ևդրա ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ Սոֆիա Հովսեփյանի հայտարարություններին։ Դրանց թվում են Փաշինյանին «տականք» անվանող և ընտրությունների արդյունքները նրա կողմից «նկարելու» մասին հայտարարությունները։

Սոֆիա Հովսեփյանն իր հերթին դատի է տվել վարչապետին։ Պատճառը Փաշինյանի՝ հունիսի 11-ին արած հայտարարությունն է, երբ նա կարծիք էր հայտնել, որ ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայներն օրգանիկ են։

Հովսեփյանի հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2026-ի հուլիսի 14-ին։ Նիստը նշանակվել է սեպտեմբերի 2-ին։ Հայցով Հովսեփյանը պահանջում է Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող տվյալները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում